Սպիտակ տան մամուլի սրահում «Skype նստատեղեր» կավելանան՝ նախատեսված այն լրագրողների համար, որոնք ֆիզիկապես չեն կարող են մասնակցել բրիֆինգին՝ Վաշինգտոնից հեռու գտնվելու պատճառով:
Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը` նշելով, որ արդեն այս շաբաթվա ընթացքում Skype համակարգով 4 նստատեղ կլինի բրիֆինգի սենյակում:
«Սա բրիֆինգին մասնակցելու հնարավորություն կտա այն լրագրողներին, որոնք մայրաքաղաք Վաշինգտոնից 50 մղոնից ավելի հեռավորություն վրա են բնակվում: Ցանկացած ԶԼՄ կարող է դիմել՝ հավատարմագրվելու համար»,- ասել է Շոն Սփայսերը:
Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչպիսի կանոններ են այսուհետ գործելու բրիֆինգի սրահում:
Նշենք, որ Թրամփի ադմինիստրացիայի եւ ԶԼՄ-ների միջեւ հարաբերությունները ներկայում լարված են: