16:03 | 09.01.17 | Նորություններ | 4324

    WhatsApp-ն այլեւս չի աշխատի հին գաջեթներում

    WhatsApp մեսենջերը կդադարի գործել հնացած սմարթֆոններում:

    Խոսքը, մասնավորապես, iPhone 3GS, Windows Phone 7 հեռախոսների, ինչպես նաեւ Android 2.1/ 2.2, iOS 6. համակարգերով աշխատող սարքերի մասին է:

    «Այդ գաջեթները դարձել են պատմության կարեւոր մասը, սակայն դրանք ունակ չեն աշխատել այն գործառույթներով, որոնք ապագայում հայտնվելու են WhatsApp-ում», - նշել են ընկերությունում՝ հավելելով, որ նման որոշումը բարդ էր, սակայն ճիշտ:

    WhatsApp-ում նաեւ խորհուրդ են տվել հին գաջեթներ օգտագործողներին անցնել ծրագրի ամենաթարմ տարբերակի օգտագործմանը:

    Մեսենջերը կշարունակի աշխատել Blackberry OS, Blackberry 10, Nokia S40 եւ Nokia Symbian S60 սարքերում մինչեւ այս տարվա հունիսի 30-ը:

    Հիշեցնենք, որ WhatsApp մեսենջերը, որն ավելի քան 1 մլրդ օգտագործող ունի, անցած տարվա ապրիլից ամբողջությամբ գաղտնագրում է իր օգտատերերի զանգերն ու հաղորդագրությունները: