12:28 | 30.12.16 | Նորություններ | 23413

ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ կրթական նախագծեր է իրականացրել 2016թ.

2016 թ. կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 մլն դրամ: 2005-2016 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ:

«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է եւ հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների եւ թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարեւոր ոլորտներից մեկը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետեւյալ ծրագրերում.

•    Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում
•    Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին եւ լաբորատորիաների հիմնում
•    Հանրային գրադարաններում եւ կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում
•    Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ
•    Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ
•    Երիտասարդների եւ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն
•    Համակարգիչների տրամադրում մշակութային եւ կրթական կենտրոնների
•    Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում
•    Հայաստանում եւ արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում
•    Սեմինարներ եւ դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների եւ բուժաշխատողների համար
•    Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում  
•    Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով