11:13 | 29.12.16 | Նորություններ | 18545

Beeline-ի գլխավոր տնօրենը «Բերդ» է պարում

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում մասնակցում է հայկական «Բերդ» պարի կատարմանը:



«Բերդ... իմ կատարմամբ: Հպարտ եմ եւ ուրախ, որ հիմա ավելի լիարժեք հայ եմ:
Շնորհավոր բոլորիդ գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը»,- տեսանյութին կից հայերեն գրել է Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի գլխավոր տնօրենը նոյեմբերին տեսանյութ էր տեղադրել, որով հայտնում էր, որ հայերեն է սովորում:

«Ես սովորում եմ հայերեն: Համոզված եմ, որ հաջորդ անգամ ավելի լավ կստացվի: Գնացինք»,- գրել էր նա: