13:49 | 28.12.16 | Նորություններ | 25435

«Ռոստելեկոմ»-ը գործարկել է «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը

Ամանորին ընդառաջ՝ «Ռոստելեկոմը»՝ «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ, ներկայացնում է «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը, որը դեկտեմբերի վերջից սկսած՝ հեռարձակվելու է բացառապես «Ռոստելեկոմ»-ի ցանցում:

«Հեռուստանախագծի շրջանակում ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն են ստացել մեկ օր առաջ դիտելու լավագույն հեռուստասերիալները ոչ միայն առանց գովազդի, այլ նաեւ օրվա ցանկացած պահին`օգտագործելով «Նախկին հաղորդումներ» (TV on Demand) ծառայությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Շանթ հեռուստաընկերության հետ համագործակցությունը մեր բաժանորդներին հնարավորություն կտա մշտապես լինելու մեկ քայլ առաջ եւ շուրջօրյա դիտելու որակյալ, դիտարժան հաղորդումներ ու նախագծեր»,- նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։