17:52 | 28.12.16 | Նորություններ | 27549

Ucom-ի աջակցությամբ վերանորոգվել է մետրոյի երկու շարժակազմ

Ucom ընկերության աջակցությամբ Երեւանի մետրոպոլիտենում երկու ամբողջովին վերանորոգված շարժակազմեր են գործարկվել:

Արտաքինից Ucom ընկերության գույներով բրենդավորված շարժակազմերից մեկում ներկայացված են հին եւ նոր Երեւանի լուսանկարները:

«Վստահ եմ, որ երեւանյան պատկերները հաճելի հիշողություններ կարթնացնեն ավագ սերնդի ներկայացուցիչների սրտերում, երիտասարդների հետաքրքրությունը կշարժեն ու կստիպեն հարցեր տալ ու պրպտել, փնտրել երեւանյան պատմությունները, գնալ դրանց հետքերով, բացահայտել ջերմ ու բարի քաղաքի նույնքան ջերմ ու բարի բնակիչներին: Իսկ Ucom-ի բաժանորդներին առավել քան հաճելի կլինի երթեւեկել մետրոյով, քանի որ այսօրվանից նաեւ երեւանյան մետրոյում հասանելի կլինի Հայաստանում առաջին 4G+ ցանցը»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Միաժամանակ, Ucom-ի եւ Երեւանի Մետրոպոլիտենի միջեւ այսօր կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ընկերությունը կշարունակի աջակցել գնացքների բազայի թարմացմանն ու արդիականացմանը: