12:55 | 27.12.16 | Նորություններ | 20539

«Ռոստելեկոմ»-ն ամանորյա անակնկալ է մատուցել երեխաներին

«Ռոստելեկոմ»-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին «ՍՈԱՐ-Հայաստան» բարեգործական ընկերության հետ համատեղ ամանորյա անակնկալ է մատուցել 2-13 տարեկան հարյուր երեխաների։

Երեխաներն այցելել են կինոթատրոն, մասնակցել հյուրասիրության եւ ստացել քաղցրավենիքներ ու խաղալիքներ Ձմեռ պապիից։

Երեխաները Շենգավիթ վարչական շրջանի թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի, «Մեր հույս» Նագգաշյան խնամքի կենտրոնի, Երեւանի «ԶԱՏԻԿ» երեխաների աջակցության կենտրոնի, Նուբարաշենի թիվ 11 հատուկ մանկատան, «Օրրան» բարեգործական ՀԿ շահառուներն էին։

Ընկերությունը դեկտեմբերի 26-ին մասնակցել է նաեւ Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը՝ տրամադրելով նվերներ անապահով ընտանիքների շուրջ հիսուն երեխաների։

«Ամանորը բոլորի տոնն է եւ մենք պատասխանատվություն ենք կրում բոլոր երեխաների ժպիտների համար»,- նշել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։