10:36 | 13.12.16 | Նորություններ | 12537

Ուսանողներն այցելել են «Ռոստելեկոմ»-ի դատա կենտրոն

Դեկտեմբերի 10-ին «Ռոստելեկոմի» գրասենյակը հյուրընկալել է Վ․Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի սաներին, որոնք ուսումնասիրում են Cisco համակարգեր։

Այցը մեկնարկել է «Ռոստելեկոմ»-ի մասին կարճ էքսկուրսով, որի ընթացքում նրանց ներկայացվել են ընկերության հզորություններն ու ծառայությունները, ցանցի կառուցվածքը եւ այլն:

Ուսանողներն այցելել են նաեւ Juniper Networks, Cisco Systems, Extreme Networks, Fiber Home, ZTE եւ այլ ժամանակակից համակարգերով հագեցած դատա կենտրոն:

Այցի նպատակն էր ուսանողներին գործնական տեղեկատվություն տրամադրել լայն կիրառություն ունեցող եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող գերժամանակակից համակարգերի եւ դրանց կիրառման հնարավորությունների մասին։

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ը եւ Վ․Պլեխանովի համալսարանի երեւանյան մասնաճյուղը համագործակցում են երկար տարիներ: