Beeline-ը հայտարարում է Երեւանում LTE/4G բջջային ցանցի ծածկույթի ընդլայնման եւ 13 երկրի (Վրաստան, Իտալիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն) 15 օպերատորների ցանցում 4G ռոումինգի գործարկման մասին:
«Հեռահաղորդակցության ոլորտը շարունակում է ընդլայնել 4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները, եւ Beeline-ը որպես երկրի խոշորագույն օպերատոր, փորձում է անմասն չմնալ եւ առաջարկել իր բաժանորդներին ժամանակակից տեխնոլոգիաներից եւ ցանցերից օգտվելու բոլոր առավելությունները: Մենք ոչ միայն հնարավորինս արագ ընդլայնում ենք մեր սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթը, այլ նաեւ ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել LTE ռոումինգ այլ երկրներում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։