DMTel ընկերությունը հրապարակել է բջջային կապի ծառայությունների որակի ուսումնասիրությանը վերաբերող հետազոտություն:
Վերջինի համաձայն` ԱՊՀ երկրներում, Վրաստանում եւ Ուկրաինայում ձայնային կապի եւ տվյալների փոխանակության լավագույն ծառայություններն են առաջարկում Ucom-ը (Հայաստան), Velcom-ը եւ MTS-ը (Բելառուս), НУР Телеком-ը (Ղրղըզստան), Uzmobile-ը (Ուզբեկստան), Vodafone-ը (Ուկրաինա)։
«Այս օպերտատորները չեն զիջում առաջատար եվրոպական օպերատորներին բջջային կապի ցանցերում սպասարկման որակով (մատչելիություն, շարունակականություն, խոսքի փոխանցման որակ, տվյալների փոխանցման արագություն)»,- ասված է զեկույցում:
Ըստ DMTel-ի՝ առաջատար օպերատորներն իրենց բաժանորդներին տրամադրում են որակյալ ձայնային ծառայություններ եւ արագություններ, որոնք բավարար են տվյալների փոխանցման ժամանակակից ծառայություններ առաջարկելու համար (WEB Browsing, E-Mail, Social Media, YouTube եւ այլն):
Ուսումնասիրության մանրամասները հասանելի են
այստեղ: