14:40 | 06.12.16 | Նորություններ | 10998

Ucom-ը նոր կայաններ է գործարկել Արագածոտնի եւ Շիրակի մարզերում

Նոյեմբերին շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր կայան Արագածոտնի եւ Շիրակի մարզերում:

Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները եւ ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը:

«Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլեւ անխափան կերպով եւ առանց ընդհատումների օգտագործելու առցանց քարտեզների բոլոր գործառույթները»,- նշել են ընկերությունում:

«Ինչպես եւ խոստացել էինք, Ucom ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է ցանցի ընդլայնման եւ արդիականացման ուղղությամբ արվող բոլոր աշխատանքների վերաբերյալ: Այսօր գոհունակությամբ կարող ենք փաստել, որ մեր տեղադրած կայանների շնորհիվ Անիպեմզա, Թլիկ, Գետափ, Նորշեն համայնքներում, ինպես նաեւ H-17 միջհամայնքային ճանապարհին առկա է բարձր որակի շարժական կապ: Նշված համայնքների բնակիչներն ու իրենց հյուրերը, նաեւ երկիր ժամանած զբոսաշրջիկներն այժմ կարող են մշտապես կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:    

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին: