17:34 | 22.11.16 | Նորություններ | 14169

Beeline-ը եւ «ՍՕՍ Հայաստան»-ը վկայականներ են հանձնել համատեղ ծրագրի մասնակիցներին

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը հանձնել են վկայականներ «Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագրի մասնակիցներին։

Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաեւ աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Ծրագրի շրջանակում Իջեւանում բացվել է համակարգչային լսարան:

«Beeline-ը, որպես երկրի առաջատար կապի օպերատոր, մեծապես կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ այս համատեղ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր տեխնոլոգիական գիտելիքներ եւ հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց ուսման մեջ ու աշխատանքում եւ կօգնեն կառուցել իրենց ապագան` դարձնելով կյանքն ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։