12:39 | 18.11.16 | Նորություններ | 15811

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «ՍՈՐՍ» հիմնադրամին

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս տարի միացել է հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «ՍՈՐՍ» հիմնադրամին:

    2016թ. կազմակերպվել է անհատական օգնականի վերապատրաստման 51 դասընթաց:

    Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են տանը, դպրոցում եւ վերականգնողական կենտրոններում: Գործում է նաեւ վերահսկողության մեխանիզմ:

    Յուրաքանչյուր շաբաթ 3 մասնագետից կազմված խումբն այցելում է ընտանիքներ՝ կազմում երեխայի հետ աշխատելու շաբաթվա անհատական պլան:
     
    «ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարեւոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել խնդրի կարգավորմամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերի եւ այլն: