17:52 | 14.11.16 | Նորություններ | 14017

Beeline-ը մասնակցել է Business & HR Forum 2016-ին

Հայաստանում Beeline-ը մասնակցել է նոյեմբերի 12-ին կայացած Business & HR Forum 2016-ին, որի կազմակերպիչն է հանդիսանում Global Media Lab–ը։

«Շատ ուրախ եմ, որ նման ֆորումի անցկացումն ավանդույթ է դառնում Հայաստանում, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին լինել քաջատեղյակ Մարդկային ռեսուրսների զարգացման միտումներին: Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Beeline Հայաստանում արդեն իսկ կիրառվում են եւ առկա են ներկայացվող գործիքների եւ մոտեցումների գերակշռող մասը, եւ դրանք աշխատում են ի շահ մեր թիմի եւ բաժանորդների»,- ասել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

Ներկայացվել է նաեւ երիտասարդ սերնդի զարգացմանն ու աջակցմանն ուղղված «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաեւ Beeline կորպորատիվ համալսարանին, որը ընկերության աշխատակիցների համար անցկացնում է նորարար տեխնոլոգիաներին համահունչ ուսուցման ծրագրեր: