17:25 | 14.11.16 | Նորություններ | 13006

«Ռոստելեկոմը» մրցանակ է շնորհել ֆիթնես հավելված մշակած թիմին

Նոյեմբերի 10-11-ը Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նորաբաց գրասենյակում անցկացվել է Smarter Armenia’ 16 հաքաթոնը, որի շրջանակում «Ռոստելեկոմ»-ի կողմից սահմանված մրցանակին ($1000) արժանացել է ֆիթնես հավելված մշակած Triple-E թիմը։

Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան տեսաձայնագրություններ՝ ելնելով մարմնի կառուցվածքից, սեռից, քաշից եւ այլ առանձնահատկություններից։

Հետագայում նախատասվում է հավելվածը ներառել «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության «Հավելվածներ» բաժնում։