12:06 | 10.11.16 | Նորություններ | 15292

Ucom-ը նոր կայաններ է գործարկել Վայոց ձորի մարզում

Հոկտեմբեր ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր՝ 3G+ կայաններ Վայոց Ձորի մարզում:

Այսուհետեւ Եղեգիս, Հորբատեղ, Արտաբույնք եւ Շատին համայնքներում բնակվող 3507 մարդ կունենա Ucom-ի շարժական կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Նույն ամսում նաեւ 8 կիլոմետրով ընդլայնվել է M10 ճանապարհի 3G+ ծածկույթը, ինչն ավտոերթեւեկողներին հնարավորություն կտա անխափան կերպով եւ առանց ընդհատումների օգտվելու առցանց քարտեզների բոլոր հնարավորություններից:

«Մեր բաժանորդների գոհունակությունը չափազանց կարեւոր է մեզ համար, այդ իսկ պատճառով Ucom-ն աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Երեւանում՝ շարժական ցանցի արդիականացման, այլեւ մարզերում՝ առկա ցանցի ընդլայնման ուղղությամբ: Վայոց Ձորի նշյալ համայնքներում որեւէ ծածկույթ մինչ այդ ապահովված չէր, իսկ այժմ 3,5 հազար մարդ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու հնարավորություն են ստացել»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:    

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017-ին: