Անդրեյ Պյատախինը
16:58 | 07.11.16 | Նորություններ | 11362
Beeline-ը՝ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ, սահմանամերձ գյուղերի երեխաների եւ պատանիների համար կազմակերպել է շրջայց Beeline-ի Կապի թանգարան, Հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաեւ Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Շրջայցը կազմակերպվել է Beeline-ի, «Հայրենիքի դարպասներ» ՀԿ–ի եւ «Թումո» կենտրոնի համատեղ ծրագրի շնորհիվ, որի շրջանակում ավելի քան 70 երեխա Տավուշի մարզի 12 սահմանամերձ համայնքներից 2015–ից ի վեր այցելում են Դիլիջանում գտնվող «Թումո» կենտրոն եւ մասնակցում դասընթացների։
«Beeline–ը շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Այսօր դուք կբացահայտեք Հայաստանում կապի զարգացման պատմության մասին շատ հետաքրքիր փաստեր, կիմանաք հայ կապավորների գործած սխրանքների մասին եւ գործնականում կծանոթանաք օպերատորների աշխատանքներին։ Վստահ եմ, որ այսօրվա ծրագիրը կօգնի ձեր ապագա մասնագիտության ընտրության հարցում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը եւ «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն համագործակցում են 2013-ից ի վեր: