16:03 | 07.11.16 | Նորություններ | 12783

«Ռոստելեկոմ»-ն արդիականացրել է վանաձորյան գրասենյակը

«Ռոստելեկոմ»-ը նոյեմբերի 6-ին Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծ պողոտա 20 հասցեում, պաշտոնապես բացել է վաճառքի եւ սպասարկման իր նոր սրահը:

«Վանաձոր քաղաքում մենք բավական մեծ ակտիվություն ենք նկատում եւ ուրախ ենք տեղեկացնել, որ գործարկում ենք լիովին նորացված մեր վաճառքի եւ սպասարկման երկրորդ սրահը»,- նշել հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նորաբաց սրահում մինչեւ դեկտեմբերի 15-ը բաժանորդագրված այցելուների միջեւ «Ռոստելեկոմ»-ը կխաղարկի պլանշետներ եւ հեռախոսներ։