12:13 | 07.11.16 | Նորություններ | 10099

Ucom-ը սկսել iPhone 7-ի վաճառքը

Ucom ընկերությունը պաշտոնապես սկսել է iPhone 7-ի վաճառքը՝ Ucom եւ «Apple Դիսթրիբյուշն Ինթերնեյշնլ» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի հիման վրա։

Սմարթֆոնը վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով. 32 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է 430 հազ. դրամ գնով։ Նույն մոդելը հնարավոր է նաեւ ձեռք բերել ամսական 19 հազ. դրամով Ունիվերսալ 8000 հետվճարային սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Այս պարագայում հեռախոսից բացի՝ բաժանորդներն ամեն ամիս կստանան 1500 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու եւ 10 ԳԲ շարժական՝ առցանց կերպով մշտապես կապի մեջ մնալու համար։

«iPhone-ի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերելու բոլորովին նոր՝ սեւ գույնը: Ամբողջովին վերափոխված տեսախցիկների համակարգը, կրկնակի արագ աշխատանքը եւ մինչ այս արտադրված iPhone-ի մոդելների ամենաերկարակյաց մարտկոցը, սմարթֆոնի ջրակայուն լինելը, դրա ամենավառ ու ամենագունեղ Retina էկրանը եւ նոր ստերեո բարձրախոսները թույլ կտան վայելել յուրաքանչյուր մասնիկի հզորությունը։ Իսկ Ucom ընկերության կողմից առաջարկվող սակագնային պլանների հնարավորությունները առավել լիարժեք կդարձնեն բաժանորդների կապն արտաքին աշխարհի հետ»,- ասված է հաղորդագրությունում: