11:46 | 04.11.16 | Նորություններ | exclusive 6887

Shadowmatic-ը՝ նոր մրցանակի եւ Android տարբերակի մասին

Triada Studio-ի մշակած Shadowmatic 3D փազլային խաղը Գերմանիայի Մյունխեն քաղաքում նոյեմբերի 2-ին մրցանակ է ստացել Padi Award 2016 մրցանակաբաշխության շրջանակում:

Itel.am-ին Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը տեղեկացրել է, որ հայկական խաղը մրցանակ է ստացել «Դեռահասների համար նախատեսված հավելված» անվանակարգում:

Անդրադառնալով խաղի Android տարբերակի գործարկման ժամկետներին՝ Բագրատ Դաբաղյանը նշել է, որ այն 99%-ով պատրաստ է եւ մինչեւ տարեվերջ կգործարկվի:

«Որոշ խնդիրներ կան, որի պատճառով գործընթացը մի փոքր երկարում է, մասնավորապես՝ դեռ չենք պայմանավորվել Google Play չունեցող երկրների հրատարակիչների հետ, օրինակ՝ Չինաստանի»,- ասել է Բագրատ Դաբաղյանը: