10:45 | 04.11.16 | Նորություններ | 11114

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվել Զարինջա համայնքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող 2016թ. բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին։

Կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով մասնակցել են Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում բնակվող Ավետիսյանների տան շինարարությանը:

«Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան օգտակար լինելու պատրաստակամությունը: Եթե մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ փորձի աջակցել դրա կարիքն զգացող որեւէ մեկին եւ ապագայի հանդեպ լավատեսություն արթնացնի նրա սրտում ՝կհաջողենք բոլորս: Մարդկանց իրենց հոգսերի հետ մենակ թողնելն ու նրանց նկատմամբ անտարբեր լինելն ամենամեծ չարիքներից են: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մեր համագործակցությունը սոցիալական աջակցություն ծրագիր լինելով՝ երկարաժամկետ եւս մեկ նպատակ է հետապնդում. հոգատարության կոչ՝ ուղղված յուրաքանչյուրին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 105 մլն դրամի ներդրում է կատարել 2016թ.: Հինգ տարվա ընթացքում ներդրվել է ավելի քան 333 մլն.դրամ: