17:51 | 21.10.16 | Նորություններ | 12115

«Ռոստելեկոմ»-ն աջակցում է հեռահար ուսուցման դասընթացների կազմակերպմանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում այսօր մեկնարկել են հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երեւանի եւ մարզային դպրոցների միջեւ:

«Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ «Այբ» դպրոցից միաժամանակ կապ է հաստատվել Կապանի Լեռնաձոր գյուղի, Սեւանի թիվ 1 եւ Իջեւանի թիվ 5 դպրոցների հետ։

«Նոր տեխնոլոգիաների մուտքը մեր առօրյա արդեն իրողություն է, եւ «Ռոստելեկոմը» շարունակական ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներ՝ այդ թվում նաեւ կրթության ոլորտ նոր գերարագ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ»,- նշել է հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հեռահար ուսուցման դասընթացները Երեւանի եւ մարզային դպրոցների միջեւ շարունակական բնույթ են կրելու։