15:27 | 21.10.16 | Նորություններ | 3590

Հայտնի են աշխարհի ամենապաշտպանված մեսենջերները

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հրապարակել է օգտատերերի նամակագրության տեսանկյունից ամենապաշտպանված մեսենջերների ցանկը:

Վարկանիշում ներկայացված են 11 ընկերությունների պատկանող 16 մեսենջերներ:

Ցուցակը գլխավորում են Facebook-ին պատկանող Messenger-ը եւ WhatsApp-ը: Նրանց հաջորդում են Apple-ի պրոդուկտներ iMessage-ը եւ FaceTime-ը: Telegram-ը երրորդ հորիզոնականում է:

Անհուսալիների թվում են Viber-ը, Skype-ը, Snapchat-ը եւ Blackberry Messenger-ը. դրանք 100 հնարավոր միավորից ստացել են 50-ից պակաս:

Վարկանիշը կազմելիս որպես գլխավոր չափանիշ դիտարկվել է ծառայությունում գաղտնագրման առկայությունը: 16 մեսենջերներից միայն 6-ի դեպքում է end-to-end կոդավորումը (միայն հաղորդակցվող կողմերը կարող են կարդալ հաղորդագրությունը) նախնական միացված (WhatsApp, iMessage, FaceTime, Google Duo, Line, Viber):

Վարկանիշում տեղ են գտել նաեւ չինական QQ եւ WeChat մեսենջերները, որոնց օգտատերերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 1.5 մլրդ մարդ: Սակայն Amnesty International-ը դրանց պաշտպանվածությունը գնահատել է 0 միավոր՝ պայմանավորված նրանով, որ դրանք չեն տեղեկացնում օգտատերերին հնարավոր վտանգների մասին, ինչպես նաեւ այդ համակարգերում բացակայում է end-to-end կոդավորումը:

End-to-end կոդավարում ընդհանրապես չունեն նաեւ Skype-ը, Snapchat-ը, Google Hangouts-ը, Blackberry Messenger-ը: