17:25 | 19.10.16 | Նորություններ | 12918
Երեք ամսվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի եւ սպասարկման դպրոց» է հաճախել եւ համապատասխան գիտելիքներ ձեռք բերել 12 բուհի 59 ուսանող:
«Այս ծրագրի միջոցով դուք ծանոթացել եք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մոդելին եւ որդեգրած արժեհամակարգին: Դա թույլ է տալիս գնահատել, թե ինչպես ենք հաջողել արձանագրել ձեռքբերումներ, լինել մրցունակ, ոլորտի առաջատար եւ պահպանել այդ դիրքերը: Անչափ կարեւոր է, որպեսզի ձեր վերլուծությունների արդյունքում արձանագրեք, որ այդ ամենին հասնելու հարցում կարեւոր տեղ է ունեցել մեր ընկերության սպասարկման մշակույթը: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ կաշխատեք ապագայում, հիշեք, որ ձեր հաջողության երաշխիքը բարձրակարգ, քաղաքակիրթ սպասարկումն է: Քաղաքացու հետ շփման օղակը աշխատակիցն է: Նա է կազմակերպության դեմքը, ում հետ շփման միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում ընկերության մասին: Բարեհամբույր սպասարկումը, բաժանորդին կողմնորոշելու պատրաստակամությունը, նրա գոհունակության ցուցիչը միշտ պետք է լինեն սպասարկման ոլորտի աշխատակցի ուշադրության կենտրոնում: Ուզում եմ հավատալ, որ այն, ինչ սովորեցիք այստեղ՝ կկիրառեք նաեւ ձեր հետագա գործունեության ընթացքում: Խելացի եւ բարեկիրթ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: