10:37 | 14.10.16 | Հոդվածներ | exclusive 166117
Dot Conductor մոբայլ հավելվածի մշակողներն առաջարկում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին դառնալ պատմության մեջ առաջին նվագախումբը, որը համերգ կտա վիրտուալ դիրիժորով:
Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:
Dot Conductor-ի հիմնադիր Խոսան Արամայոն Itel.am-ին պատմել է, որ իրենց մշակած հավելվածը հնարավորություն է տալիս երաժիշտներին միասին նվագել՝ օգտագործելով մոբայլ հեռախոսները: Այստեղ հեռախոսը կատարում է դիրիժորի պարտականությունները։ Առկա է նաեւ վեբ խմբագրիչ, որով դիրիժորները կարող են պատրաստել հավելվածի համար նախատեսված ֆայլերը:
«Ստացվում է, որ սա հարթակ է դիրիժորների եւ երաժիշտների միջեւ: Հավելվածը նաեւ հնարավորություն է տալիս կապի մեջ մնալ դիրիժորի հետ, հետեւել նրան: Կարելի է առցանց շփվել երաժիշտների հետ, կազմակերպել համատեղ փորձեր եւ երաժշտությանն առնչվող սոցիալական միջոցառումներ»,- պատմել է Խոսան Արամայոն: