15:09 | 20.09.16 | Հոդվածներ | exclusive 24550

    .am-ն ընդդեմ .az-ի՝ հաքերային հարձակումների վիճակագրություն

    Itel.am-ը ներկայացնում է «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հրապարակած վիճակագրությունը՝ 2011-2016-ին .am եւ .az դոմեյնային գոտիների վրա հարձակումների վերաբերյալ:

    «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի խոսքով՝ վերջին 5 տարում Հայաստանում հարձակման է ենթարկվել շուրջ 5000 կայք:

    2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին (սեպտեմբերի 20-ը ներառյալ) հարձակման է ենթարկվել .am դոմեյնի 359 կայք: Համեմատության համար նշենք, որ .az դոմեյնի հարձակման ենթարկված կայքերի թիվը 129 է:  


    .am դոմեյնի վրա ամենաինտենսիվ հարձակումները (87 կայք) եղել են հունիսին: Ակտիվությամբ աչքի են ընկել նաեւ հունվարը (83 կայք) եւ ապրիլը (75 կայք):

    2011-2016 թթ. կտրվածքով .am եւ .az դոմեյնային գոտում հարձակման ենթարկված կայքերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ .am դոմեյնային գոտու վրա հաջողված հարձակումների թիվը շատ ավելին է:

    Մյուս կողմից, նկատվում է այդ տարբերության կրճատման միտում: Այսպես, եթե 2012թ. .am դոմեյնի 1395 կայք է կոտրվել՝ .az-ի 482-ի համեմատ, ապա արդեն 2015-ին .am դոմեյնի 667 կայք՝ .az-ի 281-ի դիմաց:

    Ըստ տարիների համեմատականն ավելի մանրամասն ներկայացված է ստորեւ:


    Վերջին 5 տարիներին ամենաթեժ հարձակումներն իրականացվել են հետեւյալ ամիսներին՝

    -2011թ. հունվար – 379 կայք,
    -2012թ հուլիս – 364 կայք,
    -2013թ. փետրվար – 275 կայք,
    -2014թ. փետրվար – 359 կայք,
    -2015թ. ապրիլ – 129 կայք:


    Հարձակման ենթարկված կայքերն են՝   

    - Օնլայն բանկային եւ ֆինանսական կառույցներ,
    - Ամպային ծառայություններ,
    - Կառավարական գործակալություններ,
    - Հոսթինգ եւ ինտերնետ ծառայությունների պրովայդերներ,
    - Փոքր, հին կայքեր, որոնք հեշտ է կոտրել

    Նարինե Դանեղյան