17:00 | 13.10.16 | Նորություններ | 12849
Beeline-ը հայտարարում է, որ մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացվել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները։
2016թ. հոկտեմբերից սկսած` ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները եւ ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս եւ գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին եւ SMS-ներին։ Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների ծավալը։
«Beeline-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի էլ ավելի մոտ լինի իր բաժանորդներին եւ առաջարկի պարզ եւ հարմար ծառայություններ։ Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ մենք երկարացրել ենք չօգտագործված րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները։ Համոզված եմ, որ այս քայլով մենք ոչ միայն բաժանորդին հնարավորության կընձեռենք օգտվել մեր ծառայություններից առավել հարմար եւ մատչելի պայմաններով, այլ եւս մեկ անգամ կապացուցենք, մեր սերը եւ հոգատարությունը նրանց նկատմաբ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։