17:07 | 05.10.16 | Նորություններ | exclusive 4335
Երեկ տեղեկություն տարածվեց, որ հաքերները կոտրել են սոցցանցերում հազարավոր հայաստանցի օգտատերերի գաղտնաբառերը:
Վեբ անվտանգության ամբողջական լուծումներ տրամադրող հայկական CYBER GATES ընկերությունից Itel.am-ին հայտնել են, որ իրականում խոսքը 684 գաղտնաբառի կոտրման մասին է, սակայն դրանց մեծ մասն արդեն փոփոխվել են օգտատերերի կողմից:
Ընկերությունում այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս փոխել սոցցանցերի գաղտնաբառերը, իսկ տվյալների անվտանգությունը կարելի է ստուգել այստեղ:
Բազան պարունակում է շուրջ 143.7 մլն գրառում տարբեր կայքերում գրանցված օգտատերերի վերաբերյալ: