16:56 | 05.10.16 | Նորություններ | 12059

Ամփոփվել են ԴիջիԹեք էքսպո 2016-ի արդյունքները

12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի մասնակցել է տեղական եւ միջազգային 124 ընկերություն ու ծրագիր, իսկ այցելուների թիվը կազմել է շուրջ 60 հազ.:

Այս տարի Հնդկաստանը՝ որպես գործընկեր ներկայացված էր կոնսոլիդացված տաղավարով: ԴիջիԹեքին մասնակցել են նաեւ ամերիկյան, ռուսական, շվեդական, չինական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ընկերություններ:

Առանձին տաղավարներով ներկայացված են եղել Keysight Technologies, VMware, PicsArt, National Instruments, Ucom, Joomag, VOLO, Instigate, Festo, Rusbase, Monitis, Huawei, IUNetworks, ArmSoft, Arloopa, gg ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ողջ մնալու արվեստ ակումբը, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները, Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ այլն:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացված ԴիջիԹեք ցուցահանդեսն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը: