11:27 | 05.10.16 | Նորություններ | 13840
Beeline-ը կկազմակերպի մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կողմից իրականացվող Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։
«Eurasia Mobile Challenge»-ը երկրորդ տարին է, ինչ իր շուրջն է համախմբում տեղեկատվական ոլորտի փորձագետներին եւ երիտասարդ ձեռնարկատերերին` դառնալով փորձի փոխանակման հիանալի հարթակ վերջիններիս համար: Այս տարի մրցույթի շրջանակում հայ երիտասարդների կողմից ներկայացվել են բավականին հետաքրքիր եւ նորարար ծրագրեր, որոնք կարող են դառնալ հաջորդ նշանակալի իրադարձությունը բջջային տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այս դասընթացն իր հերթին կօգնի մասնակիցներին ավելի կատարելագործել եւ պատշաճ կերպով ներկայացնել դրանք մրցույթի հետագա փուլերում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, որոնք կմասնակցեն տարածաշրջանային կիսաեզրափակչին:
Eurasia Mobile Challenge մրցույթն իրականացվում է Make your Mark գլոբալ ռազմավարության շրջանակում: