17:31 | 22.09.16 | Նորություններ | 21101
PicsArt-ը հայտարարել է, որ արդեն ունի ավելի քան 80 մլն ամսական ակտիվ օգտատեր եւ այդ առիթով ներկայացրել է հավելվածի թարմացված iOS տարբերակը:
«Մենք բարելավել ենք նկարների խմբագրման փորձը PicsArt-ում՝ վերագործարկված Remix Me գործառույթի օգնությամբ, որն օգնում է գտնել եւ տարածել ձեր ստեղծագործական ներշնչանքը զվարճալի ձեւով: Ձեր ընկերներին զարմացնելու նպատակով էլ ավելացրել ենք Magic Effects-ներ, որոնք արհեստական բանականությամբ են օժտված եւ ձեր լուսանկարները վերածում են արվեստի գործերի»,- նշված է PicsArt-ի պաշտոնական բլոգում:
Magic Effects-ը վերլուծում է լուսանկարները եւ դրանք վերանկարում նոր արտիստիկ ոճով՝ վայրկյանների ընթացքում: Ի տարբերություն այլ՝ արհեստական բնականությամբ օժտված ֆոտո էֆեկտների, Magic Effects-ը կարող է օգտագործել PicsArt-ի 3000-ից ավելի խմբագրման տարբերակները: Գործառույթն աշխատում է նաեւ առանց ինտերնետ կապի:
PicsArt-ը գործարկել է նաեւ Magic Video հավելվածը, որը թույլ է տալիս ցանկացած սովորական տեսանյութ խմբագրել ֆիլտրերի օգնությամբ:
«Սա իր տեսակի մեջ առաջին հավելվածն է, որը հավաքում է արհեստական բանականությամբ օժտված վիդեո էֆեկտներ հեռախոսում, եւ մենք հավատում ենք, որ PicsArt-ի նոր տարբերակով ներկայացնում ենք կրեատիվության նոր մակարդակը, որը ձեզ հասանելի չէր մինչ այժմ»,- նշել են PicsArt-ում: