Սեպտեմբերի 10-ին ԿինոՊարկը կվերագործարկի իր նոր`ժամանակակից եւ ֆունկցիոնալ վեբ կայքը:
ԿինոՊարկից տեղեկացրել են, որ այս կապակցությամբ սեպտեմբերի 10-17-ը, բոլոր նրանք, ովքեր նշված օրերին ցուցադրվող ֆիլմերի տոմսը կգնեն կայքից, կստանան ԿինոՊարկի բազմաթիվ նվերներից մեկը:
Առաջիկայում ԿինոՊարկը կներկայացնի վերաբացված կայքը՝ անդրադառնալով վերջինիս դիզայներական եւ տեխնիկական լուծումներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում միակ 4K ULTRA HD որակի էկրաններով եւ գերժամանակակից տեխնիկայով հագեցած ԿինոՊարկ կինոթատրոնն իր դռները բացել է շուրջ 10 ամիս առաջ «Երեւան Մոլ»-ում: