14:32 | 06.09.16 | Նորություններ | 12281
Beeline-ի աջակցությամբ այսօր` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը, որը կազդարարի 2016-2017 թթ. համերգաշրջանի մեկնարկը:
«Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտներին եւ դասական երաժշտության բոլոր սիրահարներին նոր համերգաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Այս տարի եւս Beeline-ը շարունակում է երկարատեւ ու արդյունավետ համագործակությունը «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ: Համոզված ենք, որ նոր համերգաշրջանում կլինեն բազմաթիվ նոր եւ հետաքրքիր միջոցառումներ, որոնք կնպաստեն երաժշտական այս ուղղության զարգացմանը Հայաստանում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Համերգը նաեւ նվիրված է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 110-ամյակին: Կհնչեն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները` գրված ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում: Մուտքն ազատ է: