15:46 | 02.09.16 | Նորություններ | 17163
Beeline-ը հայտարարում է ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով եւ 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի կոմերցիոն գործարկման մասին Հայաստանի բոլոր մարզերում:
Ցանցի գործարկումը հնարավորություն է տալիս Հայաստանի շրջաններն ապահովել առավել որակյալ եւ կայուն ինտերնետ կապով:
Ընկերությունը նաեւ գործարկում է Hi-Fly ինտերնետ ծառայությունը, որն աշխատում է նոր ցանցի հիման վրա: Նոր բազային կայանների հզոր ազդանշանը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել Hi-Fly ինտերնետի ծառայությունից նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ առկա չէ լարային ենթակառուցվածք, իսկ բջջային ինտերնետի ծածկույթը թույլ է կամ բացակայում է:
«Մեզ համար նոր ցանցի գործարկումը մեծ ձեռքբերում է, քանի որ այն իսկապես կօգնի որակյալ եւ կայուն ինտերնետ կապով ապահովել Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերը: Beeline-ը շարունակում է իրականացնել լուրջ ներդրումներ՝ ուղղված տվյալների փոխանցման ցանցերի զարգացմանը։ Անչափ կարեւոր է, որ անգամ ամենահեռավոր գյուղերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը, որն այս դեպքում հաստատվում է մարզերի բնակիչների համար նախատեսված մեր նոր ծառայության ցածր, նույնիսկ կարելի է ասել, սոցիալական գներով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: