11:32 | 02.09.16 | Նորություններ | 3244

ՏՀՏ գործատուների միությունը եւ ԱԱԽ-ն կհամագործակցեն

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ:

Ինչպես նշել են ՏՀՏ գործատուների միությունում, հանդիպման ընթացքում ներկայացվել են միության նպատակները, խնդիրներն ու նախաձեռնությունները, հատուկ անդրադարձ է կատարվել հանրակարթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման եւ երկրի կիբեռանվտանգության ամրապնդման հարցերին։

Բացի այդ, քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի եւ ՏՀՏ գործատուների միության համագործակցության հեռանկարային ուղղությունները:

Կողմերը պայմանավորվել են Անվտանգության խորհրդում համապատասխան ոլորտային քննարկումների ժամանակ ներգրավել նաեւ ՏՀՏ գործատուների միության մասնագետներին: