17:54 | 31.08.16 | Նորություններ | 5110

Հաքերները գողացել են Dropbox-ի 68 մլն գաղտնաբառ

Dropbox-ը խոստովանել է, որ 2012թ. հաքերային հարձակման հետեւանքով գողացվել են 68 մլն օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը:

Տվյալներն այնուհետ վաճառքի են հանվել ինտերնետում:

Ավելի վաղ Dropbox-ը հայտնել էր, որ հարձակման հետեւանքով գողացվել էին միայն էլփոստի հասցեները եւ ոչ գաղտնաբառերը:

Ընկերությունը նշել էր, որ գաղտնաբառերի բազան եղել է կոդավորված, ինչի հետեւանքով հաքերները չեն կարողացել դրանք օգտագործել:

Dropbox-ը զգուշացնում է, որ հարձակման կարող են ենթարկված լինել բոլոր նրանք, ովքեր գրանցվել են ցանցում մինչեւ 2012թ. կեսերը եւ մինչ օրս չեն փոխել իրենց գաղտնաբառերը: