11:03 | 31.08.16 | Նորություններ | 12793

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվել Գորիսում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աշխատակիցներն ու ղեկավարները Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցել են Հասրաթյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կազմակերպությունների հնգամյա համագործակցության արդյունքում Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել 134 ընտանիք: Սյունիքի մարզում ծրագրից օգտվել է 4 ընտանիք:

«Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում կամք եւ ժամանակ: Երբ մարդիկ զգում են, որ մենակ չեն՝ ավելի վստահ են հաղթահարում դժվարությունները: Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը՝ երեւացողը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն ապահովելն է: Առավել կարեւոր է երկրորդը՝ անտարբերությունը մերժելու ցանկությունը: Կյանքը պահանջում է բաց աչքերով նայել իրականությանը եւ համարժեք արձագանքել իրավիճակին: Եթե ցանկանում ենք լուծված տեսնել խնդիրները, պիտի սովորենք սրտացավ լինել եւ համախմբվել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար 2016թ. հատկացրել է մոտ 105 մլն դրամ (2015թ.` 100 մլն դրամ):