16:10 | 24.08.16 | Նորություններ | 11692

Beeline-ի աջակցությամբ ՄԻԿ Հայաստանը կանցկացնի «Հեքըթոն» մրցույթը

Beeline-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացնի «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը։

ՄԻԿ Հայաստանից տեղեկացրել են, որ մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետ կներկայացվեն մասնագետների եւ մենթորների դատին։

«Հեքըթոն»-ում հաղթող կճանաչվեն երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար, $1000 եւ $500:

Սեպտեմբերի 16-ին եւ 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ։

Մրցույթի ընթացքում մենթորները նաեւ կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափների հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։