13:27 | 24.08.16 | Նորություններ | 2508

Google-ը կպատժի pop-up գովազդ ունեցող մոբայլ կայքերին

Google-ը հայտարարել է իր մոբայլ որոնման համակարգում սպասվող փոփոխությունների մասին, ըստ որոնց, շուտով կսկսի ավելի ցածր վարկանիշ տրամադրել այն մոբայլ կայքերին, որոնք տեղադրում են ամբողջ էկրանը ծածկող գովազդ (pop-ups):

Այս փոփոխությունները, ընկերության տարածած հայտարարության համաձայն, օգտատերերի համար կհեշտացնեն կոնտենտի որոնումը:

Փոփոխությունը կազդի միայն այն մոբայլ կայքերի վրա, որոնք ունեն գովազդ, որը փակում է ամբողջ էկրանը, հակառակ դեպքում արգելափակելով ամբողջ բովանդակությունը: Գովազդը, որը ստիպում է թյուր կարծիք կազմել, թե բովանդակության մաս է կազմում, եւս առիթ կհանդիսանա, որ կայքը ցածր վարկանիշ ստանա:

Նշվում է, որ փոփոխությունը, սակայն, չի ազդի էկրանը ծածկող որոշ հայտարարությունների վրա, ինչպես օրինակ՝ հեշտորեն փակվող բաներները, տարիքի հաստատմանը եւ մուտք գործելուն (login) վերաբերող պատուհանները: