11:19 | 18.08.16 | Նորություններ | 9527
Beeline-ը մեկնարկում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած իր կամ առարկա օգտագործելով՝ կազմել «Neo» բառը, լուսանկարել այն եւ Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ մինչեւ օգոստոսի 28-ը ներբեռնել այստեղ:
«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթում խաղարկվելու է 4 հիմնական մրցանակ։ Հաղթող են ճանաչվելու քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայն հավաքած երեք մասնակիցները: Եվս մեկ հաղթող կընտրվի մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցները` Samsung Gear v700 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան Beeline Smart սմարթֆոն:
Նկարը ներբեռնելուց հետո մասնակիցները կստանան հատուկ կոդ: Մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ եւ Wi-Fi range extender-ներ:
«Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից եւ վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը: Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար եւ միասնական ծառայության խորհրդանիշ, որը նմանը չունի հայաստանյան շուկայում: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, որի մասնակիցները հնարավություն կունենան ստեղծագործական մոտեցում կիրառելով ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Neo-ն եւ մտածել հետաքրքիր կարգախոս ծառայության մասին: Սա դեռ ամենը չէ. մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կմիանան «Neo Max» ծառայությունների փաթեթին, կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու արժեքավոր ու հետաքրքիր նվերներ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն եւ սպասում նոր ու ստեղծագործ գաղափարների»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը մեկնարկում է այսօր ժ. 18։00-ից եւ կտեւի մինչեւ օգոստոսի 28-ը ներառյալ (24:00 Երեւանի ժամանակով): Մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016 թվականի օգոստոսի 15-ին եւ կշարունակվի մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (24:00 Երեւանի ժամանակով):
Հաղթողների անունները եւ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում եւ կայքում: