10:34 | 19.07.16 | Նորություններ | 5143
Ավարտվել է «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը, որը միավորել էր ՀՀ 7 բուհերի 20 ուսանողների:
Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացել են ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու աշխատանքի նրբություններին:
Այսօր ամփոփվել են արդյունքներն ու մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկվել է եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել «Ռոստելեկոմ»-ի՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Ամփոփիչ հանդիպմանը մասնակիցներին նաեւ հավաստագրեր են շնորհվել։
«Իմ խորին համոզմամբ՝ ուսանողներից են ձեւավորվում բարձրակարգ կադրերն ու անձնակազմը, իսկ բանիմաց դառնում են փորձառության եւ գործնական գիտելիքների միջոցով։ Մեր նախագծի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ինքնավստահություն, պատկերացում են կազմում գրասենյակային եւ խոշոր ընկերություններում աշխատանքի մասին, ինչը, համոզված եմ, նրանց հետագա աշխատանքում շատ կիրառելի կլինի։ Հատկանշական է, որ նախորդ տարվա մասնակիցներից արդեն իսկ 5 ուսանողներ աշխատանքի են անցել հայաստանյան «Ռոստելեկոմի» ամենատարբեր ստորաբաժանումներում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։