13:21 | 11.07.16 | Նորություններ | 6008
Հուլիսի 8-ին հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի ներկայացուցիչները Կապանի քաղաքապետարանի հետ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Հուշագրում նշվում է, որ հաշվի առնելով 2013-ից համատեղ աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները՝ քաղաքապետարանի հետ համագործակցությունը շարունակվում է՝ ընդգրկելով ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծումն ու սպասարկումը, այլեւ նորերի ձեւավորումն ու շահագործումը։ Առաջիկայում իրականացվելիք նախագծերից են մանկական ժամանակակից խաղահրապարակների կառուցումն ու կահավորումը, ինչպես նաեւ նոր այգիներում անվճար WiFi հասանելիության ապահովումը։ Կողմերը կշարունակեն համագործակցել կրթական նախագծերի շրջանակում, ինչպես նաեւ «Ռոստելեկոմ»-ը կշարունակի անվճար հիմունքներով քաղաքային էլեկտրոնային գրադարանն ինտերնետ հասանելիությամբ ապահովել։
Հուշագրի ստորագրմանը հաջորդել է «Ռոստելեկոմ»-ի վաճառքի եւ սպասարկման սրահի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Բաժանորդների հոսքը սրահ առավել ակտիվացել է հատկապես ընկերության նոր առաջարկի՝ հատուկ մարզերի բաժանորդների համար նախատեսված «Տրիո Մարզային» փաթեթի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս 8500 դրամ ամսավճարով դիտելու 60-ից ավելի առաջատար հեռուստաալիքներ, ունենալու մինչեւ 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ եւ անվճար WiFi ակտիվացում»,- ասված է հաղորդագրությունում: