08:34 | 27.06.16 | Նորություններ | 4143

Ucom-ը ձեռք է բերել «Մեծ սաղավարտի» ցուցադրման բացառիկ իրավունքը

Ucom ընկերությունը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» ամբողջ մրցաշարի Հայաստանում կաբելային հեռարձակմամբ ցուցադրման բացառիկ իրավունքը:

Ընկերությունում նշել են, որ մրցաշարի մեկնարկային հատվածը՝ համաանգլիական ակումբի՝ Ուիմբլդոնի խաղերը հնարավոր է վայելել Eurosport ալիքների եթերում հունիսի 27-ից հուլիսի 10-ը:

«Ուիմբլդոնը, ինչպես միշտ, ներկայանում է նրբագեղության մի աշխարհի տեսքով, ուր իշխում են նրբաճաշակությունն ու ոճը, գերիշխում են սառնասրտությունը, ինքնատիրապետումը եւ տոկունությունը: Մեր բաժանորդները անգլիական լավագույն ավանդույթներով համեմված տեսարժան թենիսի ականատեսը կդառնան»,- ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Այս ընթացքում Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու ընկերության ֆեյսբուքյան էջի վիկտորինային, որի հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով եւ նվեր կստանա Eurosport ալիքի կողմից: