07:19 | 27.06.16 | Նորություններ | 2364

Կայացել է IBM ISTC Startup Challenge մրցույթի Demo Day-ը

Հունիսի 25-ին IBM ISTC Startup Challenge մրցույթի Demo Day-ի շրջանակում 6 թիմեր ներկայացրել են 10 շաբաթների ընթացքում իրենց պրոդուկտների զարգացումը։

Թիմերն իրենց աշխատանքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի»՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Մրցույթի հաղթող Rumors Monitoring եւ LinkIt ստարտափները ստացել են $1000-ին համարժեք դրամական մրցանակներ: Triple E ստարտափն էլ ստացել է հատուկ մրցանակ՝ $120 հազ-ի կտրոն՝ IBM-ի ծառայություններից օգտվելու համար:

Կազմակերպիչները նշել են, որ լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC կենտրոնում, որը կբացվի հուլիսին:

Աքսելերացիոն ծրագրի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)։