07:54 | 15.06.16 | Նորություններ | 4267
IBM ISTC Startup Challenge մրցույթի Demo Day-ը կկայանա հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
10-շաբաթյա մրցույթի Demo Day-ի շրջանակում 6 թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները, եւ կընտրվեն մրցույթի հաղթողները:
40 դիմորդներից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել է 10-ը, որից 6-ն անցել է եզրափակիչ փուլ: 10 շաբաթների ընթացքում թիմերի համար իրականացվել են թեմատիկ սեմինարներ՝ գաղափարի ձեւավորումից եւ զարգացումից մինչեւ մուտք դեպի շուկա:
Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի»՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:
Մրցույթի հաղթող երկու թիմերը կստանան $1000-ին համարժեք դրամական մրցանակներ: Թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ՝ $120 հազ-ի կտրոն՝ IBM-ի ծառայություններից օգտվելու համար: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC կենտրոնում, որը կբացվի հուլիսին:
Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով: Գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի եւ աճի վրա, իսկ մյուս մասը ժյուրիի կողմից՝ DemoDay-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:
Նույնը օրը՝ նույն վայրում, կայանալու է նաեւ SeedStars Yerevan ստարտափ մրցույթը, որն իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:
IBM ISTC-ն ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) եւ ՁՒՀ-ի հետ համատեղ հուլիսին կկազմակերպի ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին նորաբաց կենտրոնում կմեկնարկի ISTC Acceleration առաջին փուլը: