12:10 | 13.06.16 | Նորություններ | 3985

    Facebook-ում հասանելի են վիդեո մեկնաբանությունները

    Facebook-ում այսուհետ հնարավոր է մեկնաբանություններ թողնել տեսանյութերի տեսքով:

    Այս մասին նախօրեին հատարարել է Facebook-ը:

    Գործառույթը ներկայում հասանելի է ինչպես դեսքթոփ, այնպես էլ մոբայլ տարբերակների դեպքում:

    Facebook-ի ինժեներ Բոբ Բալդվինի խոսքով՝ վիդեո մեկնաբանությունների գործառույթը մշակվել է այս տարի փետրվարին՝ Facebook-ի 50-րդ հաքաթոնի ժամանակ: