10:12 | 09.06.16 | Նորություններ | 4598

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարել է «Ընտանեկան» փաթեթի գործարկման մասին

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարել է «Ընտանեկան» փաթեթի մեկնարկի մասին, որը ներառում է IP հեռուստատեսություն, ֆիքսված համացանց, ֆիքսված հեռախոսակապ, ինչպես նաեւ բջջային հեռախոսակապ:

«Այսուհետ, օպիտկամանրաթելային կապի բոլոր նոր եւ առկա բաժանորդները հնարավորություն կստանան բաժանորդագրվել «Ընտանեկան» փաթեթին եւ մատչելի սակագներով ստանալ մինչեւ 150 թվային հեռուստաալիք, գերարագ համացանց, ֆիքսված հեռախոսակապ եւ բջջային հեռախոսակապ: Ավելին, Ղարաբաղ Տելեկոմի կողմից առաջարկվող IP հեռուստատեսություն ծառայությունն ապահովում է գերժամանակակից հնարավորություններով օժտված բարձրորակ հեռարձակում հեռուստաալիքների լայն շրջանակով: Դրա շնորհիվ բաժանորդները կարող են դիտել բաց թողնված հաղորդումը կամ ֆիլմը, դադարեցնել ուղիղ եթերը եւ որոշ ժամանակ անց վերսկսել այն, ինչպես նաեւ դիտել ընթացիկ հաղորդումը սկզբից»,- ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը հասանելի է երեք տարբերակով:

Հավելյալ  հեռուստաալիքների ձեռքբերման արժեքը կկազմի 100 ալիք՝ 1,500 դրամ եւ 50 ալիք՝ 1,000 դրամ համապատասխանաբար:

Վերոնշյալ ամսավճարները ներառում են Set Top Box եւ Eltex սարքավորումների օգտագործումը՝ առանց հավելյալ գումարի: Միանգամյա տեղադրումը, ակտիվացումը եւ ստուգումը կազմում է 7,000 դրամ: