13:18 | 07.06.16 | Նորություններ | 5464
Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության ժամկետի երկարացման մասին:
Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ:
«Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի պարզ եւ հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել եւ ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իտալիան, Ուկրաինան եւ այլն: Ուրախ եմ հայտարարել, որ մենք երկարացնում ենք ծառայության գործողության ժամկետը, որպեսզի մեր բաժանորդները շարունակեն օգտվել Beeline ռոումինգից մատչելի եւ շահավետ պայմաններով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: