12:01 | 12.05.16 | Նորություններ | exclusive 10437
Հունիսի 25-ին Երեւանում կկայանա Seedstars Yerevan ստարտափ մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կստանա Շվեյցարիայում կայանալիք Seedstars World մրցույթի շրջանակում ներկայանալ վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների ու ավելի քան 300 հրեշտակ ներդրողների:
«Seedstars Երեւան»-ի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Seedstars World ընկերության հետ համատեղ:
Itel.am-ին ՄԻԿ Հայաստանում տեղեկացրել են, որ 2013թ.-ից անցկացվող մրցույթին այս տարի մասնակցում է 55 երկիր: Նպատակն է աջակցել զարգացող շուկաների ձեռնարկատերերին՝ տրամադրելով անվճար առաջխաղացում, ներդրումներ, կապեր ստեղծելու հնարավորություն:
Seedstars World-ի հաղթողը կստանա $500 հազ.-ից մինչեւ $1,5մլն ֆինանսավորում, իսկ տարածաշրջանային հաղթողները՝ տարբեր մրցանակներ, այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերին մասնակցություն եւ այլն:
«Հանդիսանալով հայկական ստարտափ էկոհամակարգը կառուցող հիմնական խաղացողներից մեկը, ուրախ ենք այս մրցույթի շրջանակում համագործակցել Seedstars World-ի հետ: Սա ստարտափներին ընձեռում է լայն հնարավորություններ իրենց պրոդուկտը ներկայացնել միջազգային ասպարեզում, ներգրավել ներդրումներ եւ նոր շուկաներում տարբեր գործընկերների ու ներդրողների հետ կապեր հաստատել»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, հավելելով, որ մրցույթի մանրամասները, այդ թվում գրանցման կանոնները հասանելի կլինեն շուտով:
Նշենք, որ Seedstars Yerevan-ի 2013թ. հաղթող SoloLearn-ը, որն ՄԻԿ աքսելերացիայի ստարտափներից է, նույն տարում ընդգրկվել էր Seedstars World-ի լավագույն եռյակի մեջ: 2015թ.-ին էլ հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվել էր Seedstars World-ի լավագույն տասնյակում:
Seedstars World-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալիզ դե Տունակի հետ մեր զրույցը հասանելի է այստեղ: