11:43 | 04.05.16 | Նորություններ | 3935
Ամռանը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Ucom-ը եւ Մեդիամաքսը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ սպորտի սիրահարների համար:
Sport.mediamax.am կայքում բացվել է հատուկ էջ, որի միջոցով ընթերցողները ստանալու են Ռիոյի խաղերին վերաբերող ամենատարբեր տեղեկատվությունը:
Մեդիամաքսի սպորտային թղթակիցները Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ ՀՀ հավաքականի հետ մեկնելու են Ռիո եւ այնտեղից բացառիկ նյութեր են ներկայացնելու մեր մարզիկների ելույթների եւ առօրյա կյանքի մասին:
Մինչեւ խաղերի մեկնարկը հատուկ էջում ներկայացվելու են ռեպորտաժներ վերջին հավաքների մասին, հայ օլիմպիականների դիմանկարները եւ այլ հետաքրքիր նյութեր:
Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավորը ու Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական գործընկերը:
Ucom-ը եւ Մեդիամաքս-ը հաջողություն են մաղթում Ռիոի խաղերի մասնակից հայ մարզիկներին ու հուսով են, որ առիթներ կունենան հատուկ էջում շնորհավորել նրանց նվաճած մեդալների համար:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը